15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Այս թատրոնները հենց նրա համար են, որ …»

«Փոփոխությունների մասին խոսողների և հանրության խնդիրները բոլորովին տարբեր էին, ու երբ խոսվում էր փոփոխությունների մասին, դա վերաբերում էր այդ ակումբին, այլ ոչ թե երկրին, ընդհանրապես ոչինչ չէր արվի, եթե չլիներ ծանր տարի՝ պատերազմ, կորուստներ, նախընտրական տարի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը` խոսելով ՀՀԿ-ի նախաձեռնած փոփոխությունների մասին:

«Ակումբը փորձում է իրեն ինչ-որ ձև հանրությունից պաշտպանել, լրիվ միմյանց հետ է կապված՝ Կարեն Կարապետյանի գալը, ՌԴ-ում որոշում կայացնել կամ ո՞վ է որոշում կայացրել, քանի որ այլևս հնարավոր չէր շարունակել այնպես, ինչպես գործում էին: Նշանակում է՝ ի վիճակի չէին շարունակել, իրենց հենարանների կարևորագույն անդամներին դնել և այլ ձևերն են փորձում գտնել: Այս թատրոնները հենց նրա համար են, որ փորձեն ինչ-որ ձևով նորից շեղել հանրությանը»,-նկատեց նա: Ինչ վերաբերում է ռեյտինգային քվեարկությանը, ապա քաղաքագետը կարծում է, որ  ՀՀԿ-ում նման մտավախություն չկա, այն փոփոխությունները, որոնք արվել են օրենսդրական դաշտում, «գարանտիա» են դարձել նրանց համար: «Այլ բան այստեղ չկա, որ նրանք մտահոգված չեն, այսինքն՝ այն, ինչ այս տարիներին եղել է, փոփոխություններով միայն օրինականացվել է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ