27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ը կօգտագործի ձայն բերողներին, բայց նրանք չեն հայտնվի խորհրդարանում

Արդյունավետ կարող են աշխատել և մեծամասնական, և համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները. այսօր «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ամփոփման վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, մեծամասանականով ընտրված պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ գալիք խորհրդրանական ընտրությունների արդյունքում խորհրդարանի կազմը կլինի որակական. «Դա մի ճանապարհ է, որն այլընտրանք չունի»: Հարցին, թե ՀՀԿ-ը հաշվի առնելու է այն, որ իրենց պատգամավորներից շատերը ոչ մի ելույթ չեն ունեցել ու օրենսդրական նախաձեռնությամբ էլ հանդես չեն եկել, ռեյտինգայն ցուցակ ընդգրկելիս, նա ասաց, որ ոչ միայն այս դիտարկման արդյունքները, այլև այս գումարման խորհրդարանի գործունեության արդյունքները լինելու են չափաբաժին, ինչը տրամաբանական է: «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ լինելով ՀՀԿ-ից` ես խնդիր չեմ ունեցել որևէ հարց տալու, ելույթ ունենալու, բայց ես այլ կարծիք ունեմ խորհրդարանի արդյունավետության վերաբերյալ: Կարելի է շատ հարցեր տալ, ռեկորդներ սահմանել, բայց ամբողջության մեջ խորհրդրաանն արդյունավետ է, երբ պատգամավորն արդյունավետ է իր օրինաստեղծ գործունեությամբ»:

Ըստ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի` իշխանությունը չի փոխելու իր դեմքը, ռեյտինգային ցուցակում ընդգրկելու է իրեն մշտապես ձայն բերող անդամներին: «Ամենապասիվ պատգամավորները ամենաշատ ձայն հավաքող պատգամավորներն են, քանի որ նրանք ունեն ադմինիստրատիվ և ֆինանսակական ռեսուրսներ և իշխանությունները նրանց ծառայություններից դժվար թե հրաժարվեն: Այդ մարդիկ ձայն հավաքելու են, բայց որ նրանք բոլորը չեն հայտնվի խորհրդարանում, դա այդպես է, հակառակ դեպքում նրանք խնդիրներ կունենան ներսում, քանի որ մենք անցնում ենք խորհրդարանական համակարգին, ու այստեղ խորհրդարանում ավելի շատ աշխատանք է լինելու անելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ