27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեխերը ձեռքիս են ու ինձ կմեխեմ. 40 ամյա Արմենը սպառնում է /վիդեո/

«Երկու մեխ բերել եմ հետս ու պատրաստ եմ ինձ մեխել հենց Կառավարության շենքի դիմաց»,-Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի  բնակիչ Արմեն Երանոսյանը, որը արդեն մի քանի անգամ Կառավարության շենքի մոտ հացադուլ է հայտարարել և կարել բերանը:

Երանոսյանը տեղեկացրեց , որ իր հետ կառավարության դիմաց է բերել վարչապետի այն նամակը, որով նա հանձնարարություն էր տվել վերականգնել իրեն նախկին աշխատանքին:

«Եկել եմ վարչապետին ասեմ, որ իր հրամանին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ես ինձ հետ բերել եմ նրա նամակը, որով հրաման է տվել, որպեսզի լուծեն իմ աշխատանքի խնդիրը: Վարչապետին չեն լսում  Վարդենիսի ոսկու հանքում: Ես ուզում եմ, որ ինձ վերականգնեն, ես էլ իմ վարկերը կարողանամ մուծել»,-նշեց Երանոսյանը:

Հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանին շուրջ մեկ ամիս առաջ հեռացրել են աշխատանքից: Նա աշխատել է Վարդենիսի ոսկու հանքերում և պահանջում է վերականգնել իր աշխատանքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ