25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե սիրում ես, տուն տար. պատգամավորը կոնյակի հակումից դժգոհ է

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը Ազգային ժողովում հարց բարձրացրեց Հայաստանից արտահանվող կոնյակների ակցիզների հետ կապված: Լրագրողների հետ զրույցում  Պետրոսյանն ասաց.

՛՛Սա շատ կարևոր է: Աշխարհի որևէ երկրում չկա այս խնդիրը, որ եթե դու շիշը ակցիզային հարկով չես հարկում, բայց կոնյակ ես լցնում մեջը, շիշն էլ է ակցիզային հարկով հարկվում: Պետք է ոչ թե շիշը հարկվի, այլ կոնյակը”: Ըստ Պետրոսյանի՝ սա նման է նրան, որ մի տղա սիրում է աղջկա, սակայն նրան տուն չի բերում: ՛՛Եթե սիրում ես, ուրեմն սիրում ես, տուն տար, էլ ի՞նչին ես սպասում,-ասաց պատգամավորը՝ -կոնյակը սիրում են, սակայն հարկումը սխալ են անում”:

Ինչ վերաբերում է արտահանման խնդրին ընդհանրապես. պատգամավորը կարծում է, որ “արտահանման հիմնական խնդիրն այն է, որ այն ինչ դու արտադրում ես, ամբողջ ախարհն էլ է արտադրում”: ՛՛Այդ դեպքում քո մոտ ինքնարժեքը թանկ է, տրանսպորտը թանկ է, էներգիան թանկ, հույսդ ի՞նչի վրա ես դրել, որ կհաջողվի ծախե՞լ: Այսօր համաշխարհային շուկան բախտով չի, ապրանքը պետք է լինի որակով, ժամակակակից և մրցունակ: Մեզ մոտ երեք պայմաններին էլ չեն նպաստում՛՛:

Պետրոսյանն օրինակ բերեց. ՛՛Մոլդովայից, երբ որ գինի ես ուղարկում Մոսկվա, մի շիշը նստում է վեցը ցենտ, իսկ Հայաստանից երբ ուղարկում ես, մի շիշը 60 ցենտ է ՛՛:

 Պատգամավորին մտահոգում է նաև այն, որ տարբեր երկրների հետ Հայաստանը պայմանագրեր չունի նրանց ցուցահանդեսներին մասնակցելու համար: Օրինակ՝ Չինաստանում կոնյակների ցուցադրությանը մասնակցելու համար պետք է կոնյակը լաբորատորիայով անցնի, ինչը ժամանակատար է: 

՛՛Իրենց օրենքներով պիտի տանես լաբորատորիա, և մինչև ներկայացնես քո ապրանքները, արդեն ցուցահանդեսը կվերջանա՛՛,-նշեց Ալեքսան Պետրոսյանը՝ հավելելով, որ այս դեպքում միայն անպաշտպանության զգացողություն է առաջանում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ