25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տրանսպորտի եւ կապի նախարարն ընդունեց ՌԴ նորանշանակ դեսպանին

 

 

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր  դեսպան Իվան Վոլինկինի հետ:

 

Նախարարը, շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում առաքելություն սկսելու կապակցությամբ,  կարևորեց երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը ինչպես ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ կապի և հեռահաղորդակցության բնագավառներում:

 

Նախարարը նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը սերտորեն  համագործակցում է “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ դուստր ընկերություն հանդիսացող “Հարավկովկասյաներկաթուղու”  հետ,  ակտիվորեն մասնակցում է ընկերության գործունեության ընթացքումառաջացող խնդիրների լուծմանը և բնականոն աշխատանքների կազմակերպմանը: “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ն իր հերթին կատարում է ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները:  

 

Խոսելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հեռանկարների մասին՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ  Հայաստանում գործում են ռուսական բջջային երկու օպերատորներ, որոնց աշխատանքի նկատմամբ նախարարությունը որևէ դժգոհություն չունի:

 

Նորանշանակ դեսպանն իր հերթին կարևորեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և “Ռոսկոսմոս” դաշնային գործակալության համագործակցությունը Հայաստանի տիեզերական ծրագրի, այդ թվում՝ սեփական արբանյակի ստեղծման նախագծի շրջանակներում:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ