02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Որ ճգնաժամը մեր միջով անցներ, ի՞նչ կլիներ

Այսօր Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հարցրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, թե ինչու են այս մի քանի տարիների ընթացքում շինարարության ծավալները նվազել:

՛՛Ճգնաժամը մեր կողքով անցավ, այսպես եղավ, բա որ մեր միջով անցավ, ի՞նչ կլինի՛՛,-նշեց պատգամավորը:

Նախարարը պատասխանեց, որ իրականում իսկապես շինարարության ծավալները նվազել են, և դա ինչ-որ տեղ կապված է  տնտեսական ճգնաժամի հետ: Սակայն շինարարության ծավալները նվազել են ոչ թե պետական բյուջեի ֆինանսավորման դեպքում, այլ մասնավոր հատվածում:  

Վահրամ Բաղադասարյանը հիշեցրեց, որ դեռ 2001 թվականին խոստումներ են եղել շինարարության ծավալներն ավելացնելու վերաբերյալ: 

Նիստը վարող Վարդան Այվազյանը կատակեց, թե սա “2012 թվականի բյուջեի կատարողականի մասին քննարկումն է”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ