09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ժառանգությունը» չի քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանին ցուցակից հանելու հարցը

«Լրիվ ապատեղեկատվություն է, որովհետև մենք որևէ նմանատիպ հարց նույնիսկ ոչ թե վարչությունում, այլ գոնե 4 հոգով իրար հետ չենք քննարկել, որ ասեմ ենթադրությունների տեղիք լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով հրապարակումներին, թե իսկապես կուսակցությունում քննարկվել, ու որոշում է կայացվել, որ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցության դեպքում ցուցակը կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չգլխավորի, այլ Զարուհի Փոստանջյանը:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ որևէ քննարկում մասնակցության ձևաչափի վերաբերյալ չի եղել, իսկ ինչ վերաբերում է մյուս կուսակցությունների հետ քննարկումներին, ապա նա հավելեց, որ դրանք ընթանում են, սակայն երբ հստակություն կլինի, մանրամասներին տեղյակ կպահեն:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ