28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արհեստական միավորումներն անգրագիտություն են. Շարմազանովն՝ ընդդիմությունից

«Ես չեմ կիսում ձեր այն գնահատականը, որ անընդհատ գնում ենք ընտրությունների վատթարացման, ընտրությունների արդյունքների լավագույն գնահատականը տալիս են միջազգային դիտորդները, և 2002 թվականից սկսած բոլոր ընտրական պրոցեսները, նրանց գնահատմամբ, աստիճանաբար ավելի դրական գնահատական է ստացել: Աշխատանքի տեղ, իհարկե, կա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ ԱՄՆ-ն խնդիրներ ունի՝ ընտրությունների հետ կապված, ապա նորմալ է դա ՀՀ-ի պարագայում:

Նա հիշեցրեց, որ առաջին անգամ է, որ իշխանությունն ու ընդդիմությունը եկել են համաձայնության Ընտրական օրենսգրքի շուրջ: Հարցին, թե ընդդիմությունը հնարավորություն ունի հաղթելու խորհրդարանական ընտրություններին, նա պատասխանեց. «Անկե՞ղծ, ոչ»: Դիտարկմանը, թե ընդդիմադիր կուսակցությունները բանակցություններ են վարում միավորվելու շուրջ, Է. Շարմազանովն արձագանքեց. «Կա «Բարգավաճ Հայաստան», կա «Օրինաց երկիր», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», ՀՀՇ, «Ժառանգություն», գոնե խորհրդրանաւոմ այդքան կան:

Այդքանը որ, գոնե, իրար գլուխ միավորվեն, մենք միայն ուրախ կլինենք, բայց դա անհնար է, ինչո՞ւ, որովհետև 2017 թվականի ընտրությունների առանցքային հարցերից մեկը պիտի լինի ՀՀ արտաքին քաղաքականությունը ու չի կարող լինել, որ մինչև ժամը 6-12-ը ՀԱՊԿ-ի կողմնակից, 12-2-ը ՝ ԵՏՄ-ի, 2-6-ն էլ՝ չկողմնորոշված։ Ես, որպես քաղաքացի Շարմազանով, եթե գնամ ընտրության, պետք է հասկանամ, թե ում եմ ձայն տալիս, մի ուժի, որ ուզում է Հայաստանը գնա ՆԱՏՕ, ԵՄ, թե մի ուժի, որը կարծում է, որ Հայաստանը պիտի գնա ՀԱՊԿ, այնտեղ իր հարաբերությունները խորացնի:

Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ՀԱԿ-ի ու «Ժառանգության» միասնական ցուցակը, երբ տարբեր են քվեարկել Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագրին: Արհեստական միավորումներն անգրագիտություն են, բոլոր միավորումները պիտի լինեն քաղաքական օրակարգի շուրջ, իսկ եթե միավորվեն, դա կլինի ուղղակի քաղաքական կոմբինացիա, որը մենք տեսել ենք՝ «Ժառանգության», «Արդարության» դաշինքի հետ կապված, որ ընտրվել են ու ընտրություններից հետո փլուզվել են:

Ընդդիմությունը դեռ ինքն էլ չգիտի՝ ինչ է անելու և ինչ ֆորմատով է գնալու ընտրությունների: Եթե իշխանության դաշտում շատ պարզ է, դուք կարո՞ղ եք ասել՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Լուսավոր Հայաստանն» իրար հետ են գնալու, թե ոչ, ՀԱԿ-ը միայնակ է գնալու, թե ոչ»,-ասաց նա։ Դիտարկմանը, թե արդյոք «Հանրապետականն» իրեն մրցակից չի տեսնում, Է. Շարմազանովը պատասխանեց.

«Բոլորը մեզ մրցակից են։ Քաղաքականության մեջ, ինչպես քրիստոնեության մեջ գոռոզությունը քո տունը կքանդի։ Դու պիտի հաշվի առնես բոլոր քաղաքական ուժերը։ Հարգանքով պիտի լինես։ Քո սեփական ուժերի գերագնահատումը քեզ կտանի դեպի ֆիասկո։ Դրա համար մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին։ Մենք, այնպես չէ, որ մտածում ենք՝ ժողովրդի ուշքը մեզ համար գնում է։ Գիտենք, որ կան բազում խնդիրներ և ակնկալում ենք ազատ, թափանցիկ, ժողովրդավարական մրցապայքար, բայց այսօր տեսնո՞ւմ եմ ես մեկ ընդդիմադիր ուժ, որը կարող է հաջողության հասնել, չեմ տեսնում, հնարավո՞ր է, ապրիլի 2-ից հետո կտեսնենք։ Կյանքում ամեն ինչ հնարավոր է», – ասաց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ