Non sense է, 10 կուսակցություններ շքերթի են կանգնած, որ գրանցվեն
Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եթե մենք այլևս խորհրդարանական երկիր ենք, իսկ ակցենտն էլ պիտի դրվի կուսակցությունների վրա, և հիմա բացարձակ անհասկանալի է կուսակցությունների գրանցման այս լիբերալացումը. «Non sense է, 79-ը գրանցված են, 10-ն էլ շքերթի են կանգնած, գիտեք մոտավարոպես, որ պիտի գրանցվեն: Հայկազյան և Սուքիասյան բառարաններում այլ հապավում չկա, որի անունով կուսկացություն ստեղծեն, սա նորմալ բան չէ: 79-ից 70-ն անռվազն մարդ կուսակցություն է, որի գոյության մասին մենք իմանում ենք միայն ընտրության ժամանակ, երբ պիտի գնան, կցվեն մի խոշոր կուսկացության, փող ուզեն սատարելու համար: Մի 10-ն էլ հերթի են կանգնած, որ մինչև դեկտեմբեր գրանցվեն»,-ասաց նա:
Պատգամավորն ամենևին էլ դեմ չէ լիբերալացմանը, բայց կարծում է, որ եթե գնում ենք կուսակցական քաղաքական համակարգի կայացման, ապա «այս աջաբսանդալը բերելու է ավելի վատ հետևանքների: Սնկի նման ծնվում են կուսակցություններ՝ առանց ծրագրի ու գաղափարախոսության, ու գնում են, իրենց ծառայությունները մատուցում խոշոր կուսակցությունների՝ դառնալով այս կուսակցությունների սատելիտները, վնաս հասցնելով քաղաքական համակարգին, քաղաքական կուսկացական համակարգը վերածելով բազարի, առք ու վաճառքի: Չե՞ք կարծում, որ այս խնդիրը պետք է կարգավորվի»,-հարցրեց Ն. Զոհրաբյանը:
2-րդ մտահոգությունն էլ վերաբերում էր պաշտոնական դիրքի չարաշահմանը՝ ի շահ կուսակցության. «Ես չէ, որ պիտի ասեմ որ ԺԷԿ-ի պետից մինչև վերև իրենց պեչատը ծառայեցնում են կուսակցության շահին: Կամ այս ձևական արգելքը հանենք, կամ էլ նման բան չլինի»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը, գնահատականները: Նախարարը համաձայնեց, որ 79 կուսակցություն ունենալը Հայաստանի համար ճոխություն է, շքեղություն ու ավելորդություն, մենք խնդիր ունենք կուսակցությունների կայացման, սակայն չի համարում, որ լիբերալացումը սխալ է: «Չեմ կարծում, որ կուսակցություններն ու նրանց նկատմամբ պահանջներն պիտի ավելի խիստ լինեն, գործող օրենքը եվրոպական երկրների համեմատությամբ բավական խիստ պահանջներ է ներկայացնում, եթե ստուգվի՝ 2000 անդամ ունեն, թե չունեն, որ կուսակցությանն են անդամակցում, մեր նախարարությունը չէ, որ պիտի ասի՝ դու մարդ կուսակցություն ես, դու ծառայություններ մատուցելու համար ես ստեղծված, դրանք իրողություններ են, որոնց հետ ես կարող եմ համաձայնել, բայց ես, դուք չպիտի գնահատենք, նրանց գնահատողը ընտրողն է, իսկ ընտրողն այսօր իր գնահատականը տվել է, կարելի է խոսել մեծ քվեների մասին ու արձանագրել բավական վատ արդյունք, ինչին մենք ականատես եղանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:
Վերջինս շեշտեց, որ ոչ թե լիբերալացնում են, որ եկեք, ստեղծեք կուսկացություններ, այլ կարծում են, որ ինչքան խստացնես, այդքան ձգտելու են. «Երբ ստիպում ես, որ տարածքային ստորաբաժանումներ ստեղծի ոջ հանրապետությունում, չի բացառվում, որ գնա ու այդ մեծից աջակցություն խնդրի, ինչքան խստացնում ես պահանջները, այդքան հակառակ էֆեկետի է բերում»: Ինչ վերաբերում է պատգամավորի 2-րդ մտահությանը՝ դիրքը կուսակցության շահերից ելնելով օգտագործելուն, ապա զեկուցողն ասաց, որ Հանրային ծառայության մասին օրենքում կարևոր փոփոխություններ են արվել, որ արձանագրվել է պաշտոնից ազատելու հիմք, միշտ էլ բոլոր տեղերում կուսակցական գործընթացներում չարաշահում է լինելու, բայց Ընտրական նոր օրենսգրքով բավական լավ մեխանիզմներ ստեղծվում են:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ եթե Կառավարությունն ու Արդարադատության նախարարը հետամուտ լինեին, ապա 79-ից գոնե 70 կուսակցությունը չէր բավարարի այդ պահանջներին, իսկ լիբերալացումը բերելու է անկանխատեսելի հետևանքի, ինչի արդյունքն է օրինակ՝ 7000 մարդու իրենց կամքի հակառակ կուսակցությանն անդամագրելուն:
Սրա վերաբերյալ նախարարը հետաքրքրվեց՝ Ն. Զոհրաբյանը փաստեր ունի, թե ոչ, եթե չկան փաստեր, ապա սխալ է նման չափազանցված հայտարարություն անել: Իսկ 79 կուսակցության մասին նա ասաց, որ իհարկե, վատ է, սակայն այս վիճակը շտկելու վերաբերյալ իրենց կարծիքները տարբեր են, և սխալ կլինի գնալ բոլոր անդամների տուն, հարցնել, թե որ կուսակցության անդամ են: