27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքական գարո՞ւն

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ Թուրքիայում «Գեյզի» այգու շուրջ ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ նախորդ մի քանի օրվա ընթացքում բնապահպանական այս շարժման մասնակից հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ` բողոքելով այգում կատարվող շինարարությունից:

“Էրդողանի կուսակցությունը որոշեց, որ այդ այգու տեղում պետք է կառուցվի երթևեկության համար չնախատեսված փողոց, հետո որոշվեց կառուցել մեծ չափերի հասնող մզկիթ, և երբ չորս ակտիվիստներ փորձեցին դեմ հանդես գալ ծառահատումներին, նրանց դեմ կիրառվեց ոչ համարժեք ուժ: Բարձրացավ դժգոհության մեծ ալիք, որի հետևանքով բողոքողների քանակը բազմապատկվեց և հասավ երկու հարյուր հազարի: Այն ընդգրկեց թուրքական 67 մեծ ու փոքր քաղաքներ”:

Թուրքագետը տեղեկացրեց, որ ազգայնականները, օգտագործելով այս կայծը, միավորվեցին իշխանությունների դեմ:

“Այսօր փողոցում միասեռականերն են, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, փողոցում են ընդդիմադիրները, որոնք փորձում են շարժումը վերագրել իրենց: Փողոց են դուրս եկել նաև թուրքական ֆուտբոլային թիմերի երկրպագուները, որոնք հայտնի են իրենց ագրեսիվությամբ”,-թուրքագետի խոսքով, այս շարժումը կարող է բերել Էրդողանի դիրքերի թուլացման, սակայն հեղափոխություն տեղի չի ունենա:

“Շատերը խոսում են թուրքական գարնան մասին, սակայն ընդդիմադիրները չունեն որևէ կերպար, որի շուրջ կհամախմբվեն”:

Անդրադառնալով հայերի կողմից հնչող գնահատականներին` Ա. Շաքարյանը նշեց, որ Ֆեյսբուքում կա նման մոտեցում` ինչքան թուրք մահանա, այնքան լավ. “Կա տեսակետ, ըստ որի պայքարող ընդդիմությանը պետք է սատար կանգնել: Երկու կեցվածքն էլ ունի գոյության իրավունք, սակայն կարելի է առաջարկել ոսկե միջինը: Թուրքիան որքան զբաղված լինի ներքին խնդիրներով, այդքան քիչ ժամանակ կունենա զբաղվել 2015 թ-ի հարցերով: Դա ի օգուտ մեզ է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ