Առանց Սերժ Սարգսյանի` կենացներով. Հրապարակ
Շաբաթ օրը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ու Մուրադ Գուլոյանի երեք թոռների մկրտությունը եւ “Փարավոն”` արդեն մեկ անգամ բացված կազինոյի հանդիսավոր բացումը, որտեղ պետք է տեղի ունենար կնունքի խնջույքը: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:
Կնունքը կատարվել է Սբ. Հովհաննես Մկրտիչ նորաբաց եկեղեցում` գեներալ Սեյրանի քավորությամբ:
Գեներալ Մանվելը ներկա չի եղել, ներկա են եղել Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը` տիկնոջ հետ, Հրանտ Վարդանյանը, բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները, այդ թվում եւ Վարդան Օսկանյանն ու Գրիշա Մարգարյանը:
Մկրտության կարգը կատարել է Կոտայքի թեմի առաջնորդը: Միջոցառման թամադան եղել է Ժպիտ Գարիկը: Դրսից շատ հյուրեր են եղել, սակայն “ակտրիսաներ”, ինչպես կասեր Տիգրան Արզաքանցյանը, չեն եղել: “Համեստի մեջ էր”,- շարունակեց ԲՀԿ մեր աղբյուրը:
Ի դեպ, չնայած Սերժ Սարգսյանը չէր արձագանքել հրավերին, բայց մկրտված երեխաների կենացից անմիջապես հետո խմել են նրա կենացը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: