14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Շարմազանովը թարմացնում է Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հիշողությունը

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպմանը մասնավորապես հատարարել է, որ Հայաստանը “օկուպանտ” երկիր է, որը խնդիրներ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

Թուրք պաշտոնյայի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.

“Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել: Թուրքիայի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի եւ կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է:

Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը՝ նշեմ, որ Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել  քրիստոնյա ժողովուրդների` հայերիհույների եւ ասորիների նկատմամբ: Թուրքիան է օկուպացրել ԵՄ անդամ Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը, որտեղ եւ զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը:

Թուրքիան է զրոյացրել հարաբերությունների կարգավորումը հարեւան երկրների հետ: Պաշտոնական Անկարայի ռազմական եւ ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ:

Հետեւությունը մեկն է. ծիծաղաշարժ դրության մեջ չընկնելու համար երբեմն ավելի շահեկան է լռել”:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ