«Մեղքն իր վիզը»
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է՝ Պ նախարար Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ական դառնալու որոշումը ճիշտ չէ:
«Ինքը նշանակվել է ոչ թե վաչրչապետի, այլ ՀՀԿ-ի առաջնորդի կողմից, ուստի չի բացառվում, որ պայման է եղել, ու ասել են՝ նախարար դառնալուց հետո պիտի ՀՀԿ-ական դառնաս», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Սոս Գիմիշյանը ՝ շեշտելով՝ ուժային կառույցների նախարարները կուսակցական պատկանելություն չպետք է ունենան:
«Անկախ նրանից՝ նախարարը կուսակցական պատկանելություն ունի, թե ոչ, եթե նա ցանկացավ բանակը կուսակցականացնել, այսպես թե այնպես, դա կանի, բայց ճիշտ չէ, որ Պ նախարարը կուսակցական պատկանելություն ունենա: Դրանից ոչ երկիրն է շահելու, ոչ էլ բանակը: Ամեն դեպքում, եթե նախարարը ՀՀԿ-ական դառնա, դա, ի վերջո, իր որոշումն է լինելու, այնպես որ՝ մեղքն իր վիզը», – ասաց Սոս Գիմիշյանը: