Ջրծաղիկի համաճարա՞կ
Ջրծաղիկի համաճարակ այս պահին Հայաստանում չկա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սաթենիկ Մկրտչյանը: Նշենք, որ մեր ընթերցողներից ահազանգ էինք ստացել, որ ջրծաղիկը առավել տարածված է հիմա, սակայն նախարարությունից փոխանցեցին, որ ամռան ընթացքում եղել է ակտիվություն, որը աստիճանաբար նվազել է:
«Այս պահին բարձր ցուցանիշներ չկան, միտումները դեպի նվազում են տանում, և նորմայի շրջանակներում է»: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք պատվաստումներ արվում են, Սաթենիկ Մկրտչյանը պատասխանեց.
«Պատվաստումներ չեն արվում Հայաստանում` ոչ միայն մեր, այլև առաջատար երկրների փորձը հաշվի առնելով»: