03 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“էդ բոլորը լավ ապրելուց ա…”. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի անունը շրջանառվում է հավանական պաշտոնանկությունների ցանկում: Նա մայիսի 28-ին Ապարանում էր` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից չէր հեռանում:  Մարզում հայտնի է նրա հին հակամարտությունը Թալինի նախկին քաղաքապետ, այժմ Աժ ՀՀԿ պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ:

Հիմա էլ, ասում են, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ ջրերը մի առվով չեն հոսում, եւ նա, ըստ լուրերի, փորձում է Աշտարակի ավագանու միջոցով լուծել քաղաքապետի հարցերը:

“Ապարանում նրանից հետաքրքրվեցինք իր պաշտոնանկության մասին: “Ես չգիտեմ` իմ անունը կա, թե չկա, այդ մասին որոշում է ՀՀ նախագահն ու կուսակցությունը, ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի”,-ասաց մարզպետը: Իսկ իր կարծիքով, ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը մարզում եւ, մասնավորապես, երկրում, արտագաղթ, չքավորություն կա՞: Սահակյանը, պարզվեց, տեղյակ չէ այս ամենից: “Ի՞նչ ա եղել` ժողովուրդը լավ էլ ապրում ա, բենզինն ընդամենը 10 հազար դրամ ա, որ ռեստորանի մոտ ուզում ես մեքենադ կանգնացնես` տեղ չկա: Երեւանում էնքան ավտոմեքենաներ են ավելացել, որ ասելու չի: էդ բոլորը լավ ապրելուց ա”,- գրել է թերթը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ