Կրակի վրա յուղ լցրեց. Ասադն ԱՄՆ-ին եւ Իսրայելին սպառնում է պատերազմով
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մի շարք ամպագորգոռ հայտարարություններ է արել: Նա հաստատել է, որ կառավարությունը ռուսական զենք է ստանում, որ սիրիական իշխանություններին աջակցում են “Հեզբոլլահ” լիբանանյան շարժման գրոհայինները եւ չի բացառել Իսրայելի հետ Գոլանյան բարձունքների համար պատերազմի հավանականությունը, հաղորդում է “НТВ”-ն:
Հաշվի առնելով այն փաստը, որ Սիրիայի նախագահը վերջերս քիչ է հայտնվում էկրաններին, մասնագետները նրա հարցազրույցը գնահատել են որպես ազդանշան Իսրայելին, որը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիային, եւ ԱՄՆ-ին, որը չի բացառում ռազմական միջամտությունը:
Նշենք, որ Ժնեւում խաղաղ կոնֆերանս կկայանա Սիրիայի խնդրի վերաբերյալ, որը նախապատրաստում են ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: Պաշտոնական Դամասկոսը մտադիր է այնտեղ ուղարկել նաեւ իր պատվիրակությունը: Նախագահն Ասադն արդեն հայտարարել է, որ ինքը գրեթե պատրաստ է անձամբ մեկնել Ժնեւ, իսկ ընդդիմությունը պնդում է, որ մտադիր չէ մասնակցել կոնֆերանսին, մինչեւ որ իր պայամնները չկատարվեն: