15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Դաստիարակչական զրույց է ունեցել. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ գործարարների նոյեմբերի 11-ին կայացած հանդիպումից նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ վարչապետը գործարարների հետ առանձնազրույց է ունեցել, որի ժամանակ վերջիններս հայտնել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ: Օրաթերթը պարզեց, որ զրույցի թեմաներից մեկը եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը:

Այսպես` գործարար թեւը Կ. Կարապետյանին դժգոհել է, որ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը անհիմն Եւ առանց ստույգ փաստերի տուգանքներ է սահմանում: Եվ «Երեւան գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է հենց այս բողոքների հետ: Ըստ երեւույթին, վարչապետը «դաստիարակչական» զրույց է ունեցել Շաբոյանի հետ, վերջինս էլ որոշել է ավելի լավ «աշխատել»: «ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում էն, որ չի բացառվում գործարարները հասնեն նրան, որ Արտակ Շաբոյանը լքի պաշտոնը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ