15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գռեհկանում է. լավ հումոր անելու համար պետք է գիրք կարդացած լինել /վիդեո/

“ ՇԱՐՄ հոլդինգ”  ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, բոլորիս հայտնի Կազարեւիչը կարոտել է բեմը: Այդ մասին նա նշեց  Henaran.am- ի հետ զրույցում: Ճիշտ է հումորը շարունակ ուղեկցում է նրան, բայց բեմը մնում է բեմ.” Վերջերս նշեցինք հայկական КВН-ի 20 ամյակը, որտեղ ես բեմ դուրս եկա, որպես ՛՛ЕРМИ՛՛ թիմի անդամ և այդ պահը հուշեց նրա մասին, որ ոչ միայն կարոտել էինք բեմը, այլ այդ ատմոսֆերան, այդ շփումը այդ օրը ես վերապրեցի”:

Երևանի բժշկական ինստիտուտի ՛՛ЕРМИ՛՛ թիմի հաջողությունների մասին  ողջ Խորհրդային միությունն էր խոսում,Կարեն  Ղազարյանը այդ հումորի պակասն էլ է արձանագրում.”Այն ամենը, ինչ այսօր կա հումորային դաշտում ` տարբեր շոուներ, մեկ լավն  են լինում, մեկ ոչ : Ինչ որ բաներ կա, իհարկե դա համարժեք չի КВН-ին, որը կարող է Ռուսաստանում լինի, որովհետև առնվազն դրա համար պետքա լավ ռուսերեն խոսել և մի քիչ ավելի շատ գիրք կարդացած լինել”:

Սուր և իմաստուն հումորի պահանջը  Կարենը նկատել է վաղուց.” Փորձում են հեշտ հումոր անել, արդյունքում հումորը գռեհկանում է”: Նրա սիրած հումորային նախագիծն արդեն եթերում չէ:

Մանրամասները՝ Henaran.am- ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ