30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս բյուջեն կանդրադառնա յուրաքանչյուր քաղաքացու վրա

2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հորդորեց հիմնական զեկուցողին՝ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ավելի մատչելի լեզվով ներկայացնել երկրի քաղաքացիների՝ ուսուցիչների, ուսանողների համար ինչ տեսքով արտացոլում կունենա այս բյուջեն:

«Իմ ներկայացումը շատ կոնկրետ էր, աշխարհում ոչ մի Ֆինանսների նախարար չի կարող այդպես մանրակրկիտ ասել, թե որ քաղաքացու վրա ինչպես կանդրադառնա բյուջեն: Օրինակ՝ 128. 5 միլիարդ դրամ է նախատեսվում կրթության ոլորտում, իսկ թե յուրաքանչյուր անհատի համար ինչ է նշանակում 3.2 տոկոսը, նշանակում է եկամուտների աճ, սակայն հասարակության  մեջ տարբեր վերաբաշխում կարող է ունենալ՝ կախված ոլորտներից»:

Պատգամավորը նաև հիշեցրեց նախարարին, որ այսօր նաիրիտցիները օրենսդիր մարմնի շենքի դիմաց ակցիա էին անում, ապա հարցրեց, թե ինչու չեն քննարկվում «Նաիրիտի» հետ կապված առաջարկները: «Եթե կա կոնկրետ ծրագիր՝ «Նաիրիտի» հետ կապված, ես պատրաստ եմ քննարկել յուրաքանչյուր առաջարկ, բայց եթե հայտարարություն ենք անում, որ առաջարկ կարող են ներկայացնել, ճիշտ չէ»:

Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախարարությունից որևէ մեկը ցանկություն չուներ մոտենալ, զրուցել այդ մարդկանց հետ: «Այնքան ենք խոսել, արդեն անձնավորված բոլորի հետ ծանոթացել ենք»,-նկատեց նա:

Վարդան Արամյանն ասաց, թե ոչ ինքը, ոչ իր գործընկերներն երբեք չեն զլացել ականջալուր լինել մարդկանց խնդիրներին, բայց այդ հարցն  իրենց իրավասությունների տիրույթում չէ: Իսկ առաջարկներն, իհարկե, հետաքրքրում են, սակայն դրանք պիտի լինեն իրականությանը մոտ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ