27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Բա մենք ի՞նչ մարդիկ ենք»

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն  Պողոսյանը  կարծում է՝ բանակին ամսական  համար 1000 դրամ հատկացնելը բոլորիս պարտքն է:

«Դա լավ նախաձեռնություն  է, բայց, կարծում եմ՝ այն չպետք է  լինի պարտադրաբար: Դա ամբողջ աշխարհում  ընդունված բան է: Նրանք, ովքեր ունեն հնարավորություն, պետք է արձագանքեն: Ես  ևս կարձագանքեմ:  Այդ նախաձեռնությունը դրական եմ համարում: Բա մենք   ի՞նչ մարդիկ ենք, որ գոնե հազար դրամ բանակին  չպիտի հատկացնենք: Անշուշտ, կան մարդիկ, ովքեր դրա հնարավորությունը չեն ունենա. ասենք՝ մի երեսուն տոկոսը չի կարող այդ հազար դրամը  տալ, բայց մյուս յոթանասուն տոկոսն էլ հո՛ կարող է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Պողոսյանը:

Հիշեցնենք՝ Կառավարության  վերջին նիստին հավանության արժանացավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին. նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ