27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավելի բարձր տնտեսական աճ հնարավոր է միայն մեկ դեպքում

Ավելի բարձր տնտեսական աճ հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե փոխվի Հայաստանի շուրջ արտաքին միջավայրն: Այս կարծիքին է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: «Այսինքն` Հայաստանը փոխի արտաքին տնտեսական քաղաքականությունը, շրջադարձ լինի Եվրոպայի ուղղությամբ, ավելի ազատ հարաբերություններ ունենա Իրանի հետ, որը գրավիչ կդարձնի Հայաստանը ներդրումների առումով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը` պատասխանելով հարցին, թե հնարավոր է` 2017 թվականին Հայաստանը գրանցի ավելի քան 3.2 տոկոս տնտեսական աճ, ինչը չէր բացառել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Ըստ Աշոտ Եղիազարյանի` այս պահի դրությամբ միայն օտարերկյա ներդրումների աճն ու այլ երկրների աջակցությունը կարող են աճ ապահովել մեր տնտեսության համար, այս ռեսուրսները մենք սպառել ենք:

Ինչ վերաբերում է խոստացված 3.2 տոկոս աճին, ապա տնտեսագետը շեշտեց, թե  հասարակ քաղաքացու եկամուտների տեսանկյունից, այո, կարող է եկամուտների բաշխման առումով աճ լինել, որովհետև եկամուտների բաշխումը կարող է ոչ հավասարաչափ լինել: «Քանի որ աճն, ըստ էության, բաշխվելու է  տնտեսության տարբեր ճյուղերի, սեկտորների միջև ոչ հավասարաչափ,  իսկ աճ ապահովող ոլորտներն էլ հայտարարված են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, կարելի է ենթադրել, որ աճը զգացնել կտա հատկապես այդ ոլորտներում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ