Ի՞նչ եմ խախտել, ես խաբար չեմ. Առավոտ
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տեղյակ չէ, որ “Թրանսփարենսի ինթերնեյշնլ” հ/կ-ն դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննել, թե ինչքանով է Երեւանի ավագանու ընտրություններին իր վարքագիծը պատգամավորի վարքագծին հարիր եւ իրավաչափ եղել: Թեմային անդրադառնում է “Առավոտ”-ը եւ հիշեցնում, որ խոսքը 8/08 ընտրատեղամասում Սամվել Ալեքսանյանի պահվածքի մասին է, որտեղ առաջացած խնդիրներից հետո նա այցելել է եւ հայտարարել՝ “Եկել եմ, որ ստեղ պրոբլեմ չլնի”:
“Ես չեմ էլ իմանում՝ ինչ կազմակերպություն է: Ի՞նչ եմ խախտել, ես խաբար չեմ”,- թերթին ասաց պարոն Ալեքսանյանը: Հետո վստահեցրեց, ինքը ընտրությունների օրը պատգամավորին անհարիր պահվածք չի ցուցաբերել, ընդամենը փորձել է կարգ ու կանոնին հետեւել:
Պարոն Ալեքսանյանից նաեւ հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է ինքը ներողություն խնդրի իր կատարածի համար. “Ինչի՞ համար ներողություն խնդրեմ, ո՞վ է ասում: Եթե վատ բան արած լինեմ, ներողություն կխնդրեմ, բայց ես վատ բան չեմ արել”: