12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Քննարկվել է հայկական երկաթուղու վիճակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ նախագահ, “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնային նշանակություն է տալիս հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետեւողական ամրապնդմանն ու զարգացմանը, որի կարեւոր բաղադրիչներից է համագործակցությունը տրանսպորտի բնագավառում: Այդ համատեքստում է, ըստ Հանրապետության ղեկավարի, դիտարկվում նաեւ “Ռուսական երկաթուղիներ” ընկերության հետ փոխգործակցությունը: Նախագահը շնորհակալություն է հայտնել Վլ. Յակունինին կառուցողական եւ արդյունավետ աշխատանքի համար, ընդգծել նրա անձնական ներդրումը Հայաստանում տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման գործում:

Վլ. Յակունինը հանդիպման սկզբում շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթել հաջողություններ: Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած ընկերության նախագահը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է հայկական երկաթուղու արդիականացման, տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված եւ ընթացիկ աշխատանքները, նշել, որ այսօր ՀՀ վարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ միասին Գյումրիում բացել են վագոնային վերանորոգման եւ լոկոմոտիվային դեպոները, որոնց շնորհիվ, նրա խոսքով, նաեւ նոր աշխատատեղեր են բացվել այդ տարածաշրջանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Վլ. Յակունինը քննարկել են հայկական երկաթուղու ներկայիս վիճակին, զարգացման հեռանկարներին, կոնցեսիոն պայմանագրով “Ռուսական երկաթուղիներ”-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ