01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետը «հետ է տալիս» բերանը կարած Արմենի բահը

«Ուզածս իմ բահն էր ու երևի հետ են տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց  հոկտեմբերի 16-ից բերանը կարած եւ հացադուլ հայտարարած Վարդենիսի 40-ամյա բնակիչ Արմեն Երանոսյանը:

Երանոսյանը մտադիր է ընտանիք կազմել և զավակներ ունենալ: Նա տեղեկացնում  է, որ իրեն նախնական խոստացել են վերադարձնել աշխատանքը:

«Ինձ ասացին մինչեւ երեքշաբթի գործի են ընդունելու: Ես կսպասեմ մինչեւ չորեքշաբթի, եթե չեղավ նորից կկարեմ բերանս, այլ միջոցների էլ եմ պատրաստ դիմել,սա ուրիշ հարց էլ»,- նշեց Երանոսյանը:

Նշենք նաև, որ Երանոսյանը  Կառավարության նամակ էր  ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որ վերականգնեն իր աշխատանքը: Արմեն Երանոսյանն աշխատել է Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրում՝ որպես փականագործ, իսկ այս տարվա հուլիսի մեկին իրեն ազատել են աշխատանքից:

Նրա փոխանցմամբ` նա բանկց խոշոր գումար է վերցրել ու աշխատանքից ազատվելը նրա համար ողբերգություն էր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ