20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Այգեստանում կատաստրոֆիկ վիճակ է. գյուղապետը չի ուզում թուքումուր ուտի

Արարատի մարզի Այգեստան գյուղում լարված իրավիճակ է: Հողի հարկերը չմուծելու համար հանրապետական գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը  դիմել է հարկադիր կատարողներին՝ բնակիչներից գումարները հավաքելու համար: Նա 77 հայց  է ներկայացրել:

«Ես իմ պլանները կկատարեմ, չեմ գնա մարզպետարան, թուքումուր չեմ ուտի, իմ փոխարեն էլ մարզպետին վերեւում չեն թուքումրի»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գյուղապետը:

Գյուղապետի  խոսքերով՝ գյուղում  կատաստրոֆիկ վիճակ էր, ոչ մեկը չէր  ուզում հարկ մուծել, մինչեւ հոկտեմբերի 1-ը  որեւէ հարկ չի հավաքվել. «Մեկ միլիոն հարկ եմ մուծել: Չեմ  վճարելու  իմ  աշխատողների աշխատավարձը, մանկապարտեզի աշխատողների վարձն եմ  պահել եւ վճարել: 500 հազար ուրիշից պարտք եմ արել, բերել եմ հողի հարկ եմ վճարել»,- նշում է  գյուղապետը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ