17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այս գաղափարն անքննելի է»

Կառավարության երեկվա նիստին հավանության արժանացավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին. նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն:

Անդրադառնալով այս թեմային՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Իմ կարծիքը այս նախագծի  վերաբերյալ, միանշանակ, դրական է:  Դա շատ բարոյական գործընթաց է: Կարծում եմ՝  այս գաղափարի վերաբերյալ երկրորդ կարծիք լինել չի կարող: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր մասնակցությունը ցուցաբերի այդ սուրբ գերծին: Նոր հեծանիվ հայտնագործել պետք չէ. այդ երևույթը գոյություն ունի ողջ աշխարհում: Դա կոչվում է ազգային տուրք  կամ բանակի տուրք: Ավելին՝ կարծում եմ՝ ապագայում  այս գաղափարը կարող է  դառնալ համակայկական, այս գաղափարին կարող է միանալ նաև սփյուռքը:  Բայց այն, որ ՀՀ յուրաքանչյուր  քաղաքացի  պետք է գոնե մինիմում հազար դրամով աջակցի բանակի հզորացմանը ու սոցիալապես անապահով զինվորներին ու նրանց ընտանիքներին,  կարծում եմ, քննարկման ենթակա չէ: Այս գաղափարն անքննելի է. դա քրիստոնեական ու բարոյական գաղափար է»:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝   արդեն իսկ լսել է այնպիսի տեսակետներ, թե՝ այդ գումարը պիտի իշխանության ներկայացուցիչները վճարեն կամ այլք, բայց, ըստ ԱԺ փոխխոսնակի՝ ամեն մեկն իր տեղն ունի ու որևէ մեկը չպիտի դատավորի դեր ստանձնի այս հարցում:

«Յուրաքանչյուրս պետք է աջակցենք բանակին՝ ամեն մեկս մեր չափով: Պետությունը բոլորս ենք: Դա աշխարհում ընդունված բան է. բանակի հարկ կամ ազգային տուրք… ինչպես ուզում եք, անվանե՛ք դա, բայց պետք է հիշել՝ բանակը պահպանում է բոլորիս անվտանգությունը: Ընդունում եմ՝  կա  մտահոգություն, որ կարող է այդ գործընթացը հրապարակային չընթանա: Խնդիր չկա. եկե՛ք դրա մասին խոսենք, եկե՛ք նայենք, քննարկենք, հասկանանք՝  ինչ պետք է անել, որ այդ ֆոնդը հնարավորինս բաց լինի, թափանցիկ, հրապարակային և  ավելի շատ հաշվետվություններ լինեն:   Եվ այդ հանձնարարականը  նախագահը  տվել է Վիգեն Սարգսյանին: Ի վերջո, դժվար չէ ճշտել՝ տվյալ ընտանիքը ստացե՞լ է այդ գումարը, թե՞ ոչ: Ոմանք  փորձում են այդ  գաղափարը քննարկման դնել՝ այդ թվում որոշ պատգամավորներ, բայց սա  ազգային ու քրիստոնեական գաղափար է:

Քննարկվում է նաև այն հարցը, թե նա, ով շատ աշխատավարձ է ստանում և նա, ով քիչ է վաստակում, երկուսն էլ պետք է հազար դրա՞մ  տան: Բայց եկեք հասկանանք ՝ խոսքը մինիմումի մասին  է:  Խնդիր չկա, այդ հարցը ևս կարելի է քննարկել: Եթե իմ աշխատավարձն  ավելի  բարձր է  թոշակ ստացող տատիկ-պապիկի թոշակից կամ մանկավարժի աշխատավարձից,  բնական է, ես պիտի ավելի շատ վճարեմ, քան այն հարար դրամ տվողը:  Քնարկումները կշարունակենք ու ավելի արդյունավետ ձև կմշակենք: Հիշե՛նք Նապոլեոնի խոսքերը. «Ով չի ուզում պահել ու կերակրել իր բանակին ու ԶՈՒ-ին, նա ստիպված կլինի հոգ տանել ուրիշի  բանակին»: Պետությունը, բանակը բոլորինս է:Պետք է Իսրայելից օրինակ վերցնենք: Այդ երկիրը գնացել է այս ճանապարհով:  Ես կարծում եմ՝ հանրության ճնշող մեծամասնությունն այս գաղափարին կողմ է, քանի որ մեր ժողովուրդը բարոյական է, հայրենասեր և իր պետական արժեքներին ու բանակին հավատարիմ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ