21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Անձրևաջրերը կրկին հեղեղել են Երևանը

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են,որ Մայիսի 28-ին, ժամը 14.10-ի սահմաններում ճգնաժամային կառավարման կետնրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Հալաբյան, Կիևյան փողոցները և լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները: Ջրահեռացման աշխատանքներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:

Կարծես թե կրկին չեն գործել դիտահորերը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16.20-ի դրությամբ հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարները կատարում են ջրահեռացման աշխատանքներ Մաշտոցի պողոտայի գետնանցումի մոտակայքում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ