21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Անհավանական բացահայտում. Ժողովուրդ

Oրաթերթը անհավանական բացահայտում է կատարել: Պարզվում է` 2015 թվականին Թուրքի­ան Հայաստանին հումանիտար օգնություն է ցուցաբերել: Այս մասին արձանագրված է պաշտոնական փաստաթղթերում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն’2015 թվակա­նին ՀՀ կողմից ստացված մարդասիրական օգնությունը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 5 հազար տոննա, որը կազմել է մոտ 50 մլն դոլար:

Պարզեցինք, որ Թուրքիայից Հայաստանի ստացած մարդասիրական օգնությունն իր մեջ պարունակել է կաուչուկ, պլաստմասսա, ռետին եւ նմանատիպ այլ իրեր: Սակայն ամենաարտառոցն ու խնդրա­հարույցն այն է, որ հայրենի պետական կառույցները’ ի դեմս կառավարության եւ ԱՎԾ-ի, իրար հակասող տեղեկություններ են տրամադրում:

ՀՀ կառավարությունը «ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` կտրականապես հերքեց Թուրքիայից օգնություն ստանալու հանգամանքը. «Թուրքիայի կողմից ոչ մի օգնություն, ինչպես նաեւ փոխադարձ օգնություն չի եղել»: Ստեղծված հակասության մեջ այդպես էլ անհայտ է մնում իրականությունը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ