26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի՞թե հանուն մեզ հեղվող արյունը չարժե

ՊՆ ներկայացրած նախագիծը 1000-ական դրամ վճարելու վերաբերյալ բազում քննարկումների տեղիք տվեց։ Անկախ այդ գումարի գանձման կերպերից, բաշխման սկզբունքներից և նախագծի հետ կապված այլ մանրամասներից և միգուցե, ըստ ոմանց, խոցելի կամ թերի կողմերից, նախաձեռնությունը ողջունելի է և կարծես մեզ մի քայլ մոտեցնում է մեզանում ազգային տուրքի գաղափարի ձևավորմանը և արմատավորմանը՝ յուրաքանչյուրին առիթ տալով այս ճանապարհով ևս մասնակից դառնալու հայրենաշինության սրբազան գործին։

Պետք է անպայմանավոր կերպով զորակցել նախագծի իրագործմանը։ Սա նվազագույնն է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է անել Հայոց բանակի ու նրա քաջարի զինվորների, Հայրենիքի և հատկապես ինքն իրեն համար։ Մի՞թե հանուն մեզ զոհաբերվող կյանքը և հեղվող արյունը… Արդյո՞ք մեր ընտանիքների խաղաղ քունը և Հայրենիքի անդորրը չարժեն այդ զորակցության 1000 դրամը։

Ի վերջո, էական չէ, թե անհրաժեշտ այդ գումարը կգոյանա կամ կբավարարի հատուցման համար փոխան շարունակ մատուցվող անգին անձնազոհությունների։ Այստեղ, ըստ իս, կարևոր է գիտակցության, համընդհանուր սոցիալական պատասխանատվության մշակույթի ձևավորումը։ Շնորհակալ եմ, որ կարող եմ գեթ այսպես զորավիգ լինել Հայոց բանակին, նաև աշխատանքովս փաստել երախտագիտությունս, բերել խոնարհումս։

Վահրամ քահանա Մելիքյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ