27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Գյուղ կանգնի, գերան կկոտրի. Աղձքի բնակիչների պայքարն արդյունք տվեց

Արագածոտնի մարզի Աղձք համայնքի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի փոխտնօրեն Տիգրան Գասպարյանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Աղձքի գյուղապետ Արթուր Ավետիսյանը: Նա շեշտեց՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Միքայելյանը մարզպետի որոշմամբ հեռացվել է պաշտոնից:

Արթուր Ավետիսյանը նշեց՝ գյուղացիներին ուզում էին՝ դպրոցի տնօրենն իրենց գյուղից լինի, իսկ նախորդ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Փարպի գյուղից էր: Գյուղապետը նշեց՝ վեճեր ու անհարթություններ չեն եղել. այս պահին ամեն ինչ կարգին է: Այժմ արդեն դպրոցում դասերն ընթանում են իրենց հունով:

Հիշեցնենք՝   Աղձք գյուղի բնակիչները օրեր շարունակ՝ իրենց բողոքն էին արտահայտում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ, իսկ դպրոցականները դասադուլ էին անում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ