«Ինչի՞ համար է նա վերադառնում»
Այժմ ոչ մի հիմք չկա պնդելու, որ ԲՀԿ նախկին առաջնորդի՝ քաղաքականություն վերադառնալու հետ Հայաստանում տեղի կունենա մի բան, ինչ չէր եղել նախկինում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի գնահատականին՝ փորձագետը նշեց. «Ինչի՞ համար է նա վերադառնում: Առավել եւս որ դեռեւս հասկանալի չէ, թե վերադառնում է նա, թե ոչ: Նախկին փորձը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը քաղաքական դաշտում հանդես է գալիս տարբեր ոչ քաղաքագիտական եզրերով՝ այլընտրանք, իսկ ես չգիտեմ, թե ինչ է դա»:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա փետրվարին քաղաքականությունը լքած Գագիկ Ծառուկյանը չի բացառել ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու հնարավորությունը: