25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հնարավո՞ր է գազի սակագինը պահպանել

“Կանխենք գազի թանկացումը”  քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Արամ Գրիգորյանը առավել քան համոզված է, որ գազի գինը հնարավոր է ոչ միայն պահպանել, այլեւ նվազեցնել: Դա հնարավոր է, “ՀայՌուսգազարդ”-ի շահագործման առաջարկվող ծախսերի կրճատման արդյունքում:

“Որպես օրինակ, հայտում նշված են ներկայացուցչական ծախսեր, ինչը հնարավոր է կատարել ըկերության շահույթից: Այլ կետերից կարելի է վերանայել շահույթի հավարկման մեթոդիկան: Այժմ շահագործման ծախսերը կազմում են 20 մլրդ դրամ է, իսկ շահույթը` 13 մլրդ, ինչը տրամաբանական չէ”-ասաց Ա. Գրիգորյանը:

Մասնագիտությամբ տնտեսագետը կասկածի տակ է դնում նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անկախությունը:“Անհրաժեշտ է որպես առաջին քայլ անկախություն տրամադրել հանձնաժողովին քաղաքական դաշտից: Հանձնաժողովը պատվեր է կատարում, եւ գազի գնի արդեն իսկ հայտարարումը 156 դրամ անօրինական է”,-ասաց նա:

Ա. Գրիգորյանը անդրադարձավ նաեւ սահմանի վրա գազի սակագնի հաստատման մասին պայմանագրի հրապարակային չդարձնելը:“Հայտում նշվում է, որ սահմանի վրա գազի գինը դարձել է 270 դոլար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ “ՀայՌուսգազարդի”  հետ բանակցությունները դեռ շարունակվում են, նույնը ասաց էներգետիկայի նախարարը: Այստեղից պարզ է դառնում, որ ինչ-որ թաքնված բան կա”,-նշեց Ա. Գրիգորյանը:

Տնտեսագետի համոզմամբ անհրաժեշտ է հանրայնացնել պայմանագիրը եւ օրենքով 90 օր տրամադրված ժամկետը օգտագործել լիովին հիմնավորելու համար նախատեսվող թանկացումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ