22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ԼՂՀ Ազգային ժողով, որտեղ առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այնուհետև վարչապետ Կարապետյանը և Աշոտ Ղուլյանը հանդիպել են ԼՂՀ խորհրդարանի հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ:

ԼՂՀ ԱԺ նախագահն ողջունել է ՀՀ վարչապետի և կառավարության անդամների հետ հանդիպման ձևաչափը՝ նշելով, որ այն Կարեն Կարապետյանի նախաձեռնությունն է: Ղուլյանի խոսքով՝ հանդիպումը նպատակ ունի քննարկել  Արցախի և Հայաստանի միջև արդեն բարձր մակարդակի կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հետագա քայլերը:

Կարևորելով Արցախի խորհրդարանականների հետ հանդիպումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն հնարավորություն կտա լսել նրանց դիտարկումներն ու տեսակետները՝ Հայաստանի և Արցախի տնտեսությունների զարգացման, անվտանգության բարձրացման վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ