Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին պատ կկառուցվի
Թուրքական իշխանությունները 2.5 կմ երկարությամբ պատ կկառուցեն Սիրիայի հետ սահմանին` Թուրքիայի Ջիլվեգեզյու հսկիչ անցագրային կետի տարածքում: Թուրքիայի մաքսային ծառայության եւ առեւտրի նախարարը հայտնել է, որ իր վարչությունն արդեն հրաման է ստորագրել` նախագիծը զինված ուժերի հետ իրականացման համար:
Նախարարը նշել է, որ պատը, որը մասամբ պատ կլինի, մասամբ` ցանկապատ, կնպաստի սահմանն անօրինական հատելուն:
Մայիսի 22-ին Թուրքիան մեկ ամսով փակել է Սիրիայի սահմանի վրա գտնվող Յալադագի անցակետը` անվտանգության համակարգերը կատարելագործելու համար: Անցակետը հատել թույլատրվում է միայն Սիրիայից ժամանող Թուրքիայի քաղաքացիներին, ինչպես նաեւ օտարերկրացիներին, որոնք կշարժեն բացառապես թուրքական կողմի ուղղությամբ: