09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,

շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։ Անշուշտ, դժվարին և պատասխանատու առաքելություն է վերապահված ձեզ, քանզի առնչվում եք մեր հասարակության առավել զգայուն խավերի հետ: Ցավոք, դեռ քիչ չեն ձեր խնամքի, հոգածության ու աջակցության կարիքն ունեցող մարդիկ, ինչն իր հերթին սոցիալական աշխատողից պահանջում է խիստ նրբանկատ ու ընդգծված հոգատար վերաբերմունք:

Տոնական այս առիթով ուզում եմ Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի մեր վետերանների, զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ ու բազմազավակ ընտանիքների, տարեցների ու, ընդհանրապես, ձեր աջակցության կարիքն ունեցող բոլոր մարդկանց անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ձեր ջանքերի համար։

Համոզված եմ, որ նույն նվիրումով ու պատրաստակամությամբ, բարեխիղճ աշխատանքով ու հոգատար վերաբերմունքով կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունը:

Ամենայն բարիք, քաջառողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ