30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ի բյուջեն էլ

ԱԺ Ֆինանսավարկային եւ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2017-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հատկացվել է 251 միլիոն դրամ: ՄԻՊ գրասենյակին հատկացված բյուջեն նախորդ տարվա համեմատ կրճատվել է 4,3 միլիոնով, ինչպես և մյուս գրեթե բոլոր գերատեսչություններինը: ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակն առաջնահերթ ուղղություններ է որդեգրել՝ հաշվի առնելով նախկին գործունեությունը:

2016 թվականին սկզբում ՄԻՊ աշխատակազմում ստեղծվել է նոր բաժին՝ երեխաների իրավունքների պաշտպանության, նաեւ ձեւավորվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության բաժին. «Այս երկու լուծումներն արվել են առավել մասնագիտացված մոտեցում ցուցաբերելու համար:

Հաջորդ տարվա ընթացում առաջնահերթություն է լինելու բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցը, ՁՊՎ-ներում բժշկական ծառայությունների որակը, առաձին խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմերը»,-ասաց նա: ՄԻՊ-ի խոսքով՝ ՄԻՊ-ի մասին նոր օրենքով հատուկ ընթացակարգ կիրականացվի ՁՊՎ-ներ «առավել ուժեղացված» ռեժիմով այցերի համար: Թաթոյանն ասաց, որ հոկտեմբերի 31-ի դրությամբ գրասենյակ է ստացվել 4000 բողոք, ամենաշատ բողոքներն ուղղված են ոստիկանության համակարգի դեմ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ