01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նաիրիտցիները պատրաստ են ծայրահեղ քայլերի. փողոց են փակել

Նաիրիտցիները այսօր առավոտյան կրկին դիմել են կտրուկ միջոցի՝ փակելով Բագրատունյաց փողոցը: Փողոցը փակ է եղել 15-20 րոպե:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նաիրիտցիները նշեցին, որ  արդեն 4 ամիս է՝աշխատավարձ չեն ստացել, և չի էլ տրվում հստակ պատասխան, թե երբ կստանան։

«Ուրիշ ելք չկա, արդեն մշտական պայքարող ենք դարձել: Մեր քրտինքն ենք ուզում ընդամենը: Ամեն քայլի էլ պատրաստ ենք »,-ասաց նաիրիտցի Արմենը:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները և հորդորեցին բացել ճանապարհը:

Նաիրիտցիներն այս պահին կրկին կանգնել են գործարանի դիմաց, և եթե 30 րոպեի ընթացքում որևէ պատասխան չտրվի, կրկին պատրաստվում են փակել ճանապարհը։ Այս պահին Բագրատունյաց փողոցում ոստիկանական ուժեր են կուտակվել։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ