«Սիրիահայերը ուզում են ապրել Օպերայի տարածքում». փոխնախարար
«Սփյուռքի նախարարությունը 160 առաջարկ է ստացել մարզերում սիրիահայ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար»,-այսօր՝ նոյեմբերի 2-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
Սրապիոնյանը նշեց, որ սիրիահայերը հրաժարվում են առաջարկից, թե այդքան հեռու չեն կարող գնալ ապրելու, քանի որ սովոր են քաղաքում ապրել.« Պարույր Սեւակի անվան թանգարանի տնօրենը զանգահարել է մեզ եւ ասել, որ երկու հարկանի առանձնատուն ունի՝ ամբողջ կահույքով, անկողինով եւ այլն, պատրաստ է առանց կոպեկի տրամադրել սիրիահայ ընտանիքի: Գյուղական վայրերում բնակարանները հողամաս ունեն, բայց դա էլ ենք հասկանում: Քաղաքաբնակը հողագործությամբ զբաղվել չի կարող զբաղվել:Եղել է դեպք, երբ մարդը իր մասնագիտությամբ իր նախկին աշխատավարձի կրկնակին կարող էր ստանալ, սակայն հրաժարվել է գնալ»,- նշեց փոխնախարարը:
«Շատերը ցանկանում են ապրել Օպերայի շրջակայքում: Ձեզանից քանիսն է այդ տարածքում ապրո՞ւմ,-հարցը լրագրողների ուղղեց փոխնախարարը:
Ըստ Սերժ Սրապիոնյանի՝ նախարարությունը ամեն օր էլ ընդունում է սիրիահայ ընտանիքների, օգնում նրանց, ժամանակավոր կացարաններ տրամադրում, հետո որոնում են բնակարաններ, եւ վճարում են նաեւ վարձի մի մասը: