Գեներալ Մանվելը խոսել է նախագահի հետ. Իրավունք
“Իրավունքի” հետ հարցազրույցում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն ասել է, որ շուտով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնելու` “Եկրապահ կամավորականի կարգավիճակի մասին” օրենքի նախագաիծ եւ լրացում “”Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին” օրենքին:
-Վստա՞հ եք, որ հարցը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում եւ օրենքի ուժ կստանա:
-Ես ՀՀ նախագահի հետ եւս զրուցել եմ, խնդրել եմ, որ ինքն էլ աջակցի: Մի մոռացեք, որ նախագահ Սերժ Սարգսյանը մեզնից մեկն է, նա երկրապահ է, մեր մարտական ընկերն է, մեր կողքին է եղել խրամատներում պատերազմի ամենաթեժ պահին:Հավատացեք, որ բոլորից շատ հենց նա է մտահոգ ազատամարտիկների խնդիրներով: Պաշտպանության նախարարությունն էլ է այս խնդրով մտահոգված եւ գործնական քայլեր է անում: Մեր սկսած նախաձեռնությունը շարունակական է լինելու:
Ազատամարտի մասնակիցների համար ինչ արվել է, ինչ էլ արվի, ինչքան էլ արվի` քիչ է:
Հարցազրույցի մանրամասները` թերթի այսօրվա համարում: