01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Անվադողերի արժեքը կրկնակի բարձրացել է

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը այլ ապրանքների գների վրա միանշանակ կանդրադառնա, ինքնարժեքի իջեցում կլինի: «Մեր գները նվազելու են ինքնաբերաբար, իհարկե, այստեղ նաև առաջարկ-պահանջարկի խնդիր կա, բայց վստահ եմ, որ դրական առումով մեծ ազդեցություն է ունենալու»,-այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին՝ սակագների վերանայման մասին, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ երեկ  ձյուն է եկել, ու կրկնակի աճել է անվադողների գինը, և նշանակում է, որ երբ մասսայական անրաժեշտություն է առաջանում, ոչ ոք չի կարողանում վերանայել գնաճը ու քաղաքացուն պաշտպանել նման ոտնձգություններից:

«Մենք ապրում ենք շուկայական տնտեսության  երկրում, ու եթե մեկն այդ օրը նման քայլ է անում, վստահ եմ, հաջորդ օրը դա իր տեղն է ընկնելու»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ