01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մարզպետ չեն նշանակել, որ ընտրություն կազմակերպի

Շիրակի մարզպետի փոփոխության հարց չկա. ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե տեղյակ է մարզպետի փոփոխության վերաբերյալ լուրերից, ասաց Տարածաքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա նշեց, որ ուղղակի հայտարարություններ էին՝ ընտրություններից հետո արված, և մարզպետը չպիտի փոխվի ընտրությունների արդյունքում, եթե ինքն ակտիվ մասնակցություն չի ունեցել:

«Մենք ընդհակառակն ուզում ենք, որ մարզպետները չմասնակցեն ընտրական պրոցեսներին, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, և Շիրակի մարզպետն այդ գործառույթը պահպանել է, իսկ Շիրակի մարզի աշխատանքի հետ կապված դեռևս լուրջ դժգոհություն չունենք, հետևաբար փոփոխության խնդիր էլ չկա»,-շեշտեց նա:

Իսկ այլ մարզպետների փոփխությունների վերաբերյալ նախարարը շեշտեց, որ կառավարությունում գոնե իր ներկայությամբ փոփոխության հարց չի քննարկվել. «Երբ կհասունանա այդ հարցը, բոլորդ կտեղեկացվեք»:

Հարցին՝ գոհ է իրենց կուսակցական՝ «Դաշնակցական» մարզպետներից՝ հաշվի առնելով, որ չեն կարողացել ընտրությունների ժամանակ կուսակցության համար ձայներ հավաքել,  նախարարը պատասխանեց, թե իրենք մարզպետ չեն նշանակել «Դաշնակցության» համար ձայներ հավաքելու:

«Պարտադրել, որպեսզի մարզպետն ընտրություն կատարի, ինձ համար անհասկանալի է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ