19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի դեսպանը

Անկարայում սպանվել է Չեչնիայի պատվավոր հյուպատոս Մեդեթ Ույնլուն: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի ՆԳՆ ոստիկանական բաժանմունքը, գրում է “утро.ру”-ն:

Սպանությունը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան: Հանցագործությունը կատարել են 2 անձ, որոնցից մեկը մեքենան է վարել եւ պահակություն արել, մյուսը` իրականացրել սպանությունը` հավանաբար կրակելով խլացուցիչով ատրճանակից: 

Սպանության գործով արդեն հետաքննություն է սկսվել: Հյուպատոսի գրասենյակի մոտ տեղադրված տեսախցիկների նկարահանած կադրերում երեւում է` ինչպես են 2 մարդ փախչում շենքից: 

Ույնլուի հարազատները խուճապի են մատնվել, երբ նա առավոտյան տուն չի վերադարձել: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է նրա դին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ