30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Առաջարկում են մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Թալիշի վերաբնակեցման ֆոնդին

2017թ-ին բյուջեի քննարկմանը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեց, թե հնարավորություններ տեսնում են ԼՂՀ-ին ուղղված բյուջետային հատկացումներն ավելացնելու համար: Նա նշեց, թե իրենք ՀՀԿ ֆրակցիայի անունից առաջարկություններ են անելու, որպեսզի 47, 4մլրդ դրամը դարձնել գոնե նվազագույյն 50 մլրդ: Հարցին միջամտեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով նետեց՝ որտե՞ղից գտնենք: Գագիկ Մելիքյանը շարունակեց, թե ծախսերի նվազեցման առումով կրճատումներ անելու միջոցով կարող են գտնել:

ՀՀԿ պատգամավորը հիշեցրեց, որ ԼՂՀ իշխանությունների կողմից Թալիշի վերբանակեցման ֆոնդ է բացել: «Կցանկանայի մեր մասնակցությունն ունենալ, և առաջարկում ենք , որ ես, Շարմազանովը և Բաղադասարյանը մեկ ամսվա աշխատավարձով մասնակցություն ունենանք այդ ֆոնդի համար, քանի որ Թալիշն ապահովում է զինվորի թիկունքը»,-ասաց նա: Նախարար Վարդան Արամյանը նշեց, որ իրականում Ղարաբաղին տրվող կարգավորումը փորձում են հատկացնել այն չափով, որքանով կարողանում են՝ գոտիները ձգելով, որ հասցնեն: Նա նշեց, որ նաև գտնում են այլ տեղերից և հիշեցրեց, թե Կառավարությունն այս տարի 3,3 մլրդով ավելացրել է Ղարաբաղին ուղղված վարկավորումը: «47,4 մենք պլանավորել ենք մեր բյուջեի միջոցների հաշվին, և հատկացումների հստակեցումից հետո ավելի պարզ կլինի, բայց հավանակնությունը բավական քիչ է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ