23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ:

“Սիրելի՛ Շառլ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաեւ բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչեւ այսօր:

Մենք սիրում ենք Ձեզ եւ հպարտանում Ձեզնով”,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ