01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձերբակալված փաստաբանը հրաժարվել է ցուցմունք տալ

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանի կաշառք վերցնելու գործով նախօրեին ձերբակալված փաստաբան Էլզա Զաքարյանը հրաժարվում է ցուցմունք տալուց: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Էլզա Զաքարյանը, որը քաղաքացիական գործերով փաստաբան է, կասկածվում է Բարսեղյանի եւ կաշառք տվողի միջեւ միջնորդ լինելու մեջ:

Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ