21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Սրացման տենդենցը կա»

«Ադրբեջանը փակուղու մեջ է, եթե Ռուսաստանի աջակցությունը չունենա` ԼՂ հարցում կոնկրետ քայլերի չի գնա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Մտնում ենք ակտիվ բանակցային գործընթացներ, որոնք  կտեւեն մինչեւ տարվա վերջ: Դրա արդյունավետությունը կախված կլինի նրանից, թե ԱՄՆ-ն Ռուսաստանին կկարողանա՞ ստիպել խաղալ իր կանոններով, թե ոչ: Ադրբեջանը փակուղու մեջ է այս պահին, եւ եթե Ռուսաստանի աջակցությունը չունենա, ոչինչ չի կարողանա անել: Ադրբեջանը սրացումների է գնում շփման գծում, սակայն, խոսել, որ այժմ իրավիճակը շատ լարված է սահմանին, մի քիչ չափազանցություն կլինի, բայց այն, որ այդ սրացումը, սրացման տենդենցը կա` ակնհայտ է»,-ընդգծել է Ռուբեն Մեհրաբյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ