«Ինչ մեղք է մեր պետությունը» /վիդեո/
«Ինձ համար շատ դժվար է ՀՀ առաջին նախագահի ահազանգերը և առաջարկները մեկնաբանելը, բայց որ ծանր վիճակում ենք դա բացարձակ իրականություն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգին, ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը նշել էր. « Մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»:
Ախոյանը իր խոսքը հիմնավորում է երկրում տիրող իրավիճակի և միջազգային իրադարձությունների փոխկապակցված համադրությամբ:
«Մեր երկրում պետական ապարատը բավականին ուռճացված է : Մեկ-մեկ նայում եմ և ասում եմ՝ ինչ մեղք է մեր պետությունը, այսքան մարդու ծանրությունը ոնց է սա յոլա տանում»,-ընդգծում է Արագած Ախոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: