10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մամեդյարովը Լավրովին “եվրատեսիլյան դետեկտիվ” էր պատմում ասուլիսի ժամանակ /վիդեո/

ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի` նախօրեին Մոսկվայում կայացած բանակցությունների գլխավոր թեման է դարձել ղարաբաղյան հիմնախնդիրը: Հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Մամեդյարովը հայտարարել է, թե իրենք քննարկել են բանակցային գործընթաց, որը կարելի է ասել` սառեցված է, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը:

Մամեդյարովը նշել է, որ վերջին 1.5-2 տարվա ընթացքում ինքը շարունակում է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի հետ, սակայն  բանակցային գործընթացն առաջընթաց չի ունեցել: Մամեդյարովի կարծիքով` դա կապված է ընտրությունների հետ` Հայաստանում դրանք արդեն կայացել են, իսկ Ադրբեջանում տարվա վերջին են սպասվում: “Այդ պատճառով մենք պետք է կրկնակի եւ եռակի ջանքեր գործադրենք”,-նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը` հույս հատնելով, որ “սառեցված բանակցային գործընթացը” ընտրություններից հետո կակտիվանա նաեւ Ռուսաստանի շնորհիվ` մի երկրի, որը լուրջ դեր ունի տարածաշրջանում եւ համանախագահ է ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Մամեդյարովը նշել է, որ նավթով հարուստ Ադրբեջանի համար չկա ավելի լուրջ խնդիր, քան ղարաբաղյան հակամարտությունը, ավելին, “դա Ադրբեջանի միակ խնդիրն է”: Նա նաեւ նկատել է, թե ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է Ադրբեջանի համար, ինչին ի պտասախան Լավրովը նշել է, որ ստատուս-քվոն անընդունելի է նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար, ինչպես նաեւ Ռուսաստանի համար, որի համար շատ կարեւոր է կայունության եւ անվտանգության հաստատումը Կովկասում: Լավրովը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Մամլո ասուլիսի ընթացքում Մամեդյարովը նաեւ փորձել է համոզել Լավորվին եւ ռուս լրագրողներին, որ Ադրբեջանն իսկապես 10 բալ է տվել “Եվրատեսիլ-2013”-ին Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովային, սակայն “անհասկանալի դետեկտիվ պատմության արդյունքում այդ 10 բալը չեն հասել հասցեագրված անձին”:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ