Մինչեւ երբ
“Աքիլlես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ վարորդների խախտվող իրավունքներին:
“Արձանագրվում է խախտում, սակայն վարորդը չի ծանուցվում պատշաճ կերպով, քանի որ ամբողջ օրը գտնվում է աշխատանքի մեջ: Որոշ ժամանակ անց գալիս է հնգապատիկ տույժ տվյալ խախտման վերաբերյալ”,-Հովհաննիսյանը որպես լուծում առաջարկում է բջջային օպերատորների հաղորդագրությունների միջոցով վարորդներին ծանուցել:
Նույն ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանը նշեց, որ 283 հոդվածի համաձայն` անկախ վարորդի գտնվելու վայրից` նա համարվում է տեղեկացված:
“Այս հարցին ոչ մի լուծում չի տրվում: Վարորդները տուգանվում են անկախ իրենց կամքից: Լինում են նաև դեպքեր, երբ վարորդը վճարում է տուգանքը, սակայն ամիսներ անց պահանջում են հնգապատիկը: Վարորդը պահպանած չի լինում անդորրագիրը, և ստիպված է լինում մուծել հնգապատիկը”,-պատմեց իրավաբանը:
Օրենքի այլ բացերից Ա. Մկրտչյանը նշեց վարորդի տուգանվելու դեպքում հստակ պարզաբանման բացակայությունը:
“Խախտման մեջ չի նշվում, թե որ կետն է խախտվել վարորդի կողմից, նշվում է միայն սանկցիան, սակայն չի նշվում, թե որ դիսպոզիցիայի համար է կիրառվում տուգանքը: Նշված հարցերով բազմիցս դիմել ենք ԱԺ, սակայն դեռևս արդյունք չկա”,-հայտարարեցին վարորդների իրավունքները պաշտպանող ՀԿ-ի ներկայացուցիչները:
Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում սահմանված մաքսային տուրքերի բացակայությանը:
“Որոշ ժամանակ կար հստակ ցուցակ, որտեղ սահմանված էր արտասահմանից մեքենա ներկրելիս մաքսային տուրքի չափը, սակայն այժմ նման բան գոյություն չունի: Կոռուպցիոն ռիսկեր կան այդտեղ: Այդ հարցով դիմել ենք Գագիկ Խաչատրյանին”,-ասաց :