20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Գյումրի-Մոսկվա սկսած 7 500 դրամից. Սերգեյ Ավետիսյանը մանրամասնում է /վիդեո/

Վստահ եմ, որ «Պոբեդա» լոուքոստերը «999 ռուբլուց սկսած» գին կառաջարկի նաեւ Հայաստանի համար։ Այս մասին հոկտեմբերի 27-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր  վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Նա հաստատել է, որ ռուսական ավիաընկերությունը Մոսկվա–Գյումրի չվերթներ կիրականացնի, ըստ երեւույթին, նոյեմբերի վերջից։ «Ավիաընկերության կայքում նշվում է, որ տոմսերի արժեքը սկսվում է 999 ռուբլուց։ Հիմա դա պետք է որ 7500 դրամ լինի։ Կարծում եմ, որ այդ գները կգործեն եւ դեպի Հայաստան ուղղությունների համար։ Հարց այն է, որ դա ֆիքսված գին չէ, այլ «սկսած»։ Կա վերին շեմ, որը չպետք է շատ բարձր լինի, եթե ընկերությունը ներկայանում է որպես բյուջետային»,– ասել է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ թռիչքներ կիրականացնի շուրջ 180–տեղանոց Boeing 737-800 օդանավը։  «Գյումրու մասով շատ կարևոր է, որ մենք հասկանանք սա նախադեպ է, երբ բյուջետային ընկերությունը մուտք է գործում հայկական շուկա։  Մենք պայմանավորվել էինք Գյումրիի օդանավակայանը զարգացնել  բյուջետային ավիաընկերությունների համար։ Պարզ է, որ շեմը չի լինելու բարձր որովհետև «Շիրակ» օդանավակայանի սպասարկման գներն  ավելի էժա են, քան «Զվարթնոցինը», քանի որ որակական հատկանիշներով տարբերվում է «Զվարթնոցից»,– ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ